Գերմանիայի գավաթի մեկ քառորդի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Շտուտգարդին» ու դուրս եկավ հաջորդ փուլ: Նկատենք, որ սա դորտմունդցիների հինգերորդ անընդմեջ կիսաեզրափակիչն է լինելու: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, մեր տղան գոլերից մեկի հեղինակն է: Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև «Բայեր»-«Վերդեր» դիմակայությունում: Վերջինս նույնպես կիսաեզրափակչում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ